Կոլումբիացի երգչուհի Շակիրան երեխաների՝ Սաշայի ու Միլանի հետ հեռացել է Բարսելոնայից, հայտնում է Daily Mail-ը։
Երգչուհին նրանց նկատմամբ խնամակալություն է ստացել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի հետ հարաբերությունները խզելուց հետո։
Նշենք որ, Շակիրան Պիկեի հետ բաժանվելու մասին հայտարարեց 2022 թվականի հունիսի սկզբին։ Նշվել է, որ բաժանման պատճառը իսպանացի ֆուտբոլիստի դավաճանությունն է եղել։
