«Չելսին» վերջին շրջանում ահռելի գումարներ է ծախսել մարզչական շտաբի աշխատավարձերի վրա

«Չելսին» Գրեհեմ Փոթերին կվճարի մոտ 13 միլիոն ֆունտ ստերլինգ՝ որպես փոխհատուցում լոնդոնյան ակումբից հեռացվելու համար, հայտնում է Daily Mail-ը:

Հրատարակության տվյալներով՝ ինը ամսում մարզիչների աշխատավարձերի վրա «Չելսիի» ընդհանուր ծախսերը գերազանցել են 50 միլիոն ֆունտ ստերլինգը։

Հավելենք, նաև որ լոնդոնյան ակումբը դեռ նոր գլխավոր մարզիչ չի ընտրել, ուստի այս ծախսերը կարող են ավելանալ: