Եվրոպական գրանդը պատրաստվում է Խվիչա Կվարացխելիայի համար վճարել 160 միլիոն եվրո

ՊՍԺ-ն ծրագրում է այս ամառ պայքարել «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի համար, հայտնում է Corriere dello Sport-ը: Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Նապոլիին» առաջարկել 160 մլն եվրո։

22-ամյա վրացի կիսապաշտպանը նեապոլցիների կազմում հանդես է գալիս անցած ամառվանից։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: