Էդին Տերզիչ. «Սա խայտառակ պարտություն էր»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Տերզիչը մեկնաբանել է Բունդեսլիգայի 26-րդ տուրի խաղում «Բավարիայից» կրած պարտությունը (2:4).

Դորտմունդցիներն առաջին գոլը բաց թողեցին դարպասապահ Գրեգոր Կոբելի կոպիտ սխալից հետո:։

«Մենք գիտենք, որ կարող ենք հույս դնել Գրեգոր Կոբելի վրա: Եվ մենք կշարունակենք դա անել: Նրա համար հիմա միանշանակ դժվար է:

Հիմարություն կլինի ասել, որ առաջին 15 րոպեներին մենք լավ խաղացինք։

Մեզնից չափազանց երկար ժամանակ պահանջվեց անհաջողություններին արձագանքելու համար:

Երկրորդ խաղակեսում կրկին փորձեցինք փոխել իրավիճակը։ Խայտառակ պարտություն է, և մենք հիասթափված կնստենք ինքնաթիռ։

Մենք մեծ հույսեր էինք կապում այս խաղի հետ»,- Տերզիչի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը։