ՊՍԺ-ն ծրագրում է այս ամառ պայքարել «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի համար, հայտնում է Corriere dello Sport-ը: Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Նապոլիին» առաջարկել 160 մլն եվրո։
22-ամյա վրացի կիսապաշտպանը նեապոլցիների կազմում հանդես է գալիս անցած ամառվանից։
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: