Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Շալկե-04» – «Բայեր» (0-3) հանդիպման ժամանակ: Ֆուտբոլասերներից մեկը կորցնելով գիտակցությունը` մահացել է։
«Շալկե-04»-ի մամուլի ծառայությունն իր սոցիալական ցանցերում մեկնաբանել է կատարվածը.
«Այսօր ֆուտբոլը հետին պլան է մղվել: Խաղի ընթացքում հանդիսատեսը կորցրել է գիտակցությունը։ Ցավոք, վերակենդանացման բոլոր փորձերն անհաջող են անցել։
Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում ընտանիքներին։ Մեր մտքերը ձեզ հետ են»,- ասված է հաղորդագրության մեջ։