Լուիս Էնրիկեն ԱԱ-2022-ի ժամանակ իր վաստակած գումարը նվիրաբերել է բարեգործությանը

Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն ԱԱ-2022-ի ժամանակ իր վաստակած գումարը նվիրաբերել է բարեգործությանը։

Մասնագետը 30.000 եվրո է նվիրաբերել Էնրիկետա Վիլավեկիայի մանկական քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին։

Նշենք, որ 2019 թվականին Էնրիկեի 9-ամյա դուստրը մահացել է քաղցկեղից։