«Արսենալի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ՊՍԺ

«Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան կարող է տեղափոխվել ՊՍԺ։

Ինչպես հայտնում է Caught Offside-ը, ՊՍԺ-ն վերահսկում է իրավիճակը և պատրաստ է սկսել տրանսֆերի վրա աշխատել, եթե հնարավորություն ընձեռվի:

Նշենք, որ ֆուտբոլիստը բազմիցս խոստովանել է, որ կցանկանար մնալ «Արսենալում»։ Կողմերը շարունակում են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ։ Պաշտպանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 55 միլիոն եվրո։