Հրանտ-Լեոն Ռանոսը՝ «Բավարիա-2»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել (VIDEO)

Գերմանիայի առաջնության Ռեգիոնալլիգայի 30-րդ տուրում «Բավարիա-2»-ն արտագնա խաղում մրցեց ետնապահ «Հաիմշտետենի» հետ և 8:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը` 44-րդ և 65-րդ րոպեներին։ Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը «Բավարիա-2»-ի կազմում աչքի է ընկել 17 անգամ և նա լավագույն ռմբարկուների ցանկում երրորդն է։

Նշենք, որ այս խաղից հետո «Բավարիա-2»-ը 51 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում։

Ստորև ներկայացնում ենք «Հաիմշտետեն» – «Բավարիա-2» խաղի տեսությունն ու Հրանտ-Լեոն Ռանոսի (#22) խփած գոլերը: