«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մտադիր է մինչև մրցաշրջանի ավարտը կողմնորոշվել պաշտպան Վիկտոր Լինդելոֆի և կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայի ապագայի հարցում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ հունվարին շվեդ պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Ինտերն» ու «Ատլետիկոն»: Շոտլանդացի կիսապաշտպանը «Նյուքասլի» տրանսֆերային ցուցակում է:
Նշենք, որ 26 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 50 միավորով երրորդն է ԱՊԼ–ի մրցաշարային աղյուսակում։