«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կենտրոնական պաշտպան Էվան Նդիկան այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել  Լա Լիգայի։ Այս մասին հայտնում են Tuttomercatoweb-ը:

Աղբյուրի համաձայն, 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Ֆուտբոլիստը կարող է անվճար տեղափոխվել «Բարսելոնա», քանի որ «Այնտրախտի» հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 32 միլիոն եվրո։