Ալեքսիս Մաքալիսթերը չորս ակումբների դիտակետում է

«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերը չորս ակումբների դիտակետում է:

Հայտնի է, որ գալիք ամառ արգենտինացին մեծ հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը, ինչը հաստատել է նաև նրա հայրը։

Ինչպես հայտնում է TeamTalk-ը, 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդներն են «Լիվերպուլն» ու «Թոթենհեմը», սակայն Ալեքսիսի համար կպայքարեն, նաև «Չելսին» և «Յուվենտուսը»:

Ալեքսիս ՄակԱլիսթերի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 42 միլիոն եվրո։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկությունում կիսապաշտպանը մասնակցել է 22 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով յոթ գոլ և մեկ գոլային փոխանցում։