Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը. Հրանտ Ռանոսը՝ դուբլի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականը, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Կիպրոսի ընտրանու դեմ:

Առաջին կեսից հետո մեր ընտրանին պարտվում էր 0-1 հաշվով: Այնուամենայնիվ. երկրորդ կեսում թիմի դեբյուտանտ Հրանտ Ռանոսը դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով մեր թիմին:

Դրանից հետո Հայաստանի ազգային ընտրանին նույնպես ուներ խաղային առավելություն, սակայն խառնաշփոթ իրավիճակում գնդակ ընդունեց սեփական դարպասը մեր թիմի դարպասապահ Ստանիսլավ Բուչնևի սխալից հետո: Խաղի 87-րդ րոպեին մրցակիցը մնաց տասը հոգով, սակայն մերոնք չկարողացան օգտվել քանակական առավելությունից և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

Հայաստան – Կիպրոս 2:2 (0:1)

0:1 Անդրեաս Կարո (43)

1:1 Հրանտ Ռանոս (51)

1:2 Հրանտ Ռանոս (59)

2:2 Դիմիտրիս Չրիստոֆի (83)