Ջոնաթան Դեյվիդը տվել է իր սիրելի ակումբի անունը

«Լիլի» և Կանադայի հավաքականի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը խոստովանել է, թե որ ակումբին է երկրպագել մանկուց։

«Բարսելոնան» միշտ եղել է իմ սիրելի ակումբը մանկուց»,- ասել է կանադացին:

Ավելի վաղ «Լիլի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոստովանել էր, որ Դեյվիդին թիմում պահելը շատ դժվար կլինի։

«Դժվար կլինի Ջոնաթան Դեյվիդին թիմում պահել։ Եվրոպայում նման վարպետությամբ հարձակվողները շատ չեն:

Եվ նա ընդամենը 23 տարեկան է: Թոփ ակումբները կփորձեն ձեռք բերել նրան»,- ասել է Ֆոնսեկան La Voix de Sports-ին տված հարցազրույցում:

Դեյվիդի պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։