Դանի Օլմոն այս ամառ կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն այս ամառ կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը խնդրել է 24-ամյա ֆուտբոլիստին չերկարաձգել պայմանագիրը «Լայպցիգի» հետ, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Աղբյուրի համաձայն՝ հանդիպում է կայացել ֆուտբոլիստի ներկայացուցիչների և «Բարսելոնայի» աշխատակիցների միջև, որի ժամանակ հայտարարել են ֆուտբոլիստի հետ անվճար պայմանագիր կնքելու ցանկության մասին։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո: