Դենզել Դյումֆրիսը ցանկանում է աշխատել իր հայրենակից մարզիչներից մեկի հետ

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը պատրաստ է ամռանը տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որպեսզի աշխատի «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ և իր հայրենակից Էրիկ տեն Հագի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

«Ներաձուրիները» պատրաստ են բաժանվել հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերից ոչ պակաս, քան 50 միլիոն եվրոյի դիմաց:

Հոլանդիայի հավաքականի կազմում պաշտպանն անցկացրել էր 34 խաղ և խփել 5 գոլ։