Հինգ ֆուտբոլիստ լքեց Հայաստանի հավաքականի ճամբարը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքականի ճամբարից հեռացել են հարձակվողներ Լուկաս Սելարայանը, Էդգար Բաբայանը, և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Հայաստանի հավաքականի ճամբարից հեռացել է նաև շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան Անդրե Չալըշըրը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել Թուրքիայի ընտրանու դեմ EURO-2024-ի առաջին տուրի խաղը:

«Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանի վնասվածքը լուրջ չէ: Ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ սրունք-թաթային հոդի և նրբոլոքի վնասվածք։ Բուժումն ու վերականգնումը կտևի մոտ 20 օր։

Հավաքականի նորեկներից Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի հավաքականի դեմ խաղում: