Դորտմունդի «Բորուսիան», ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը

Պաշտպան Շի Չարլզը,  ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին», կարող է կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում»։

Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

19-ամյա հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստը հանդես է գալիս «Քաղաքայիների» երիտասարդական թիմում։

Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի ընթացիկ առաջնության խաղարկությունում 25 տուրից հետո վաստակել է 53 միավոր։

Դորտմունդցիները մեկ միավորով առաջ են երկրորդ Մյունխենի «Բավարիայից»: