Մեյսոն Մաունթը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթին:

Ինչպես հայտնում է 90min-ը, 24-ամյա ֆուտբոլիստին մեկ տարուց քիչ է մնացել «Չելսիի» հետ գործող պայմանագրի ժամկետը, և չնայած գործարքը երկարաձգելու շուրջ բանակցություններին, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:

Բացի «Լիվերպուլից», Մաունթին ցանկանում են ձեռք բերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Նյուքասլը»:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 65 միլիոն եվրո: