Հայտնի է Յուլիան Նագելսմանի «Բավարիայից» հեռացման հիմնական պատճառը

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Մարկուս Բաբելը նշել է Յուլիան Նագելսմանին «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու կոնկրետ պատճառը։

«Ես գիտեմ, որ Նագելսմանի հարաբերությունները Bild-ի լրագրողի հետ ակտիվորեն քննարկվում էին թիմի հանդերձարանում։ Այդ հարաբերությունները վնասում էին ակումբին։ Նրա ընկերուհին մեծ սպառնալիք էր «Բավարիայի» համար։

Թիմի և մարզչի միջև վստահության պակաս կար, քանի որ որոշ ֆուտպոլիստներ պարզապես չէին կարողանում արտահայտվել: Նրանք վախենում էին, որ ամեն ինչ կհայտնվի մամուլում»,- Բաբբելի խոսքերն է մեջբերում Blick-ը: