Մարսելո. «Նա ամենաուժեղ մրցակիցն է, ում դեմ երբևէ խաղացել եմ»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն, ով այժմ հանդես է գալիս բրազիլական «Ֆլումինենսում», խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

«Մեսսին անհավանական է, նա ամենաուժեղ մրցակիցն է, ում դեմ երբևէ հանդիպել եմ: Էլ-Կլասիկոն միշտ եղել է դիտելու և խաղալու լավագույն հանդիպումներից մեկը», – Մարսելոյի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։

Նշենք, որ 34-ամյա Մարսելոն «Ռեալում» հանդես է եկել 2007-2022 թվականներին։ «Ռեալի» կազմում նա անցկացրել է 545 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 103 գոլային փոխանցման հեղինակ։