«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբաթի ավագ եղբայրը՝ Նորդին Ամրաբատը, պատմել է, թե որ ակումբներն են փնտրել մարոկկացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Ես կարող եմ նշել երեք ակումբների, որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են ցուցաբերել տրանսֆերային պատուհանի վերջին օրերին: «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվել է վերջին երկու օրերին։
Նրանք ցանկանում էին նրան վարձակալել գնելու տարբերակով, սակայն «Ֆիորենտինան» մերժեց։
«Բարսելոնան» նույնպես ներկայացավ տրանսֆերային շուկայի փակվելուց երկու-երեք օր առաջ՝ վարձակալության առաջարկով, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով նրանք չկարողացան ապահովել գնման պարտադիր տարբերակ: Երրորդ ակումբը «Չելսին» էր»,- Ամրաբատ ավագի խոսքերն է մեջբերում VoetbalPrimeur-ը։