«Թոթենհեմը» հետևում է Յուլիան Նագելսմանի շուրջ ստեղծված իրավիճակին

«Թոթենհեմը» հետևում է Յուլիան Նագելսմանի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնում է Evening Standard-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբը կփորձի հրավիրել գերմանացի մասնագետի, եթե Անտոնիո Կոնտեն լքի իր պաշտոնը։

Հաղորդվում է, որ իտալացին կարող է հեռանալ անգլիական ակումբից թիմի ֆուտբոլիստների հասցեին հնչող քննադատություններից հետո։

Նշենք, որ «Թոթենհեմը» 49 միավորով 4-րդն է ԱՊԼ-ում։