Ֆաբիո Կապելո. ««Նապոլին» կարող է նվաճել ՉԼ եզրափակիչի ուղեգիրը»

Հեղինակավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում իտալական «Նապոլին»՝ կարող է հաջողությյան հասնել Չեմպիոնների Լիգայում:

««Նապոլին» կարող է նվաճել ՉԼ եզրափակիչի ուղեգիրը, նրանք փորձառու մարզիչ ունեն և ֆենոմենալ ֆուտբոլիստներ: Օսիմհենն ու Կվարացխելիան կարողանում են վճռել հանդիպման ելքը:»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնության 27 տուրերից հետո նեապոլիտանական ակումբն առաջատար է և 19 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լացիոյին»: