Ռոնալդինյոն ցանկանում է, որ Լիոնել Մեսսին ավարտի կարիերան «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ցանկանում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան ավարտի կատալոնական ակումբում։

«Ես Մեսսիի ընկերն եմ։ Ես շատ ուրախ եմ նրա համար: Շատ ուրախալի է տեսնել, թե ինչպես են ընկերները կատարում երազանքները։ Դա ինձ ուրախացնում է։ Ինձ համար Մեսսին լավագույնն է։ Ես կցանկանայի նրան երջանիկ տեսնել, ինձ չի հետաքրքրում, թե որտեղ է նա։ «Բարսելոնայում» խաղալու պատմությունից հետո լավ կլիներ, եթե նա կարողանար կարիերան ավարտել այնտեղ»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ 35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։