ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռենատու Սանչեսն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա թիմից, հայտնում է 90min.
Ըստ հրապարակման՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Վուլվերհեմփթոնը», «Աստոն Վիլան», «Նյուքասլը» և «Միլանը»։
Սանչեսը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նրա ներկայիս պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանում 25-ամյա պորտուգալացին փարիզցիների կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի արժեքը ըստ Transfermarkt պորտալի գնահատվում է 25 միլիոն եվրո: