Դիվոկ Օրիգին կարող է հեռանալ «Միլանից»

«Միլանը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել հարձակվող Դիվոկ Օրիգիին, հայտնում է լրագրող Դանիելե Լոնգոն:

Աղբյուրի համաձայն՝ «Միլանը» ակնկալում է 27-ամյա բելգիացու համար ստանալ 15 միլիոն եվրո։

Օրիգին «ռոսոներիների» կազմում է անցած ամառվանից: Այդ ժամանակից ի վեր նա ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։