Յուլիան Նագելսմանը հեռացվել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից

Յուլիան Նագելսմանը հեռացվել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել, այդ մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս։

Թոմաս Տուխելը կդառնա «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչը: Մասնագետի հետ պայմանագիրն արդեն համաձայնեցված է, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կողմերը կստորագրեն առաջիկայում։

Յուլիան Նագելսմանը գլխավորել է «Բավարիան» 2021 թվականի հուլիսին։ 35-ամյա մասնագետի ղեկավարությամբ մյունխենցիները 2021/22 մրցաշրջանում դարձել են Գերմանիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը։

Թոմաս Տուխելի վերջին ակումբը «Չելսին» էր։ 49-ամյա մասնագետը հեռացվել է թիմից 2022 թվականի սեպտեմբերին և այդ ժամանակվանից գործազուրկ է։