«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Պորտուգալիայի հավաքականի հարձակվողով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշին «Չելսիից» վարձավճարով ձեռք բերելով, պնդում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետաքրքրված էին պորտուգալացու տրանսֆերով, սակայն ի վերջո նրան վարձակալեց «Չելսին»: Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» թարմացրել է հետաքրքրությունը հարձակվողի նկատմամբ և պատրաստ է նրա համար պայքարել ամռանը, երբ ավարտվի լոնդոնցիների հետ վարձակալության պայմանագիրը։

Ֆելիշը «Չելսի» է տեղափոխվել այս տարվա հունվարին։ Դրանից հետո նա ակումբի կազմում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։