Բրահիմ Դիասի ապագայի հարցում հստակություն կա

«Միլանի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը, ով վարձավճարով հանդես է գալիս ակումբում, մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա Մադրիդի «Ռեալ», պնդում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Միլանը» ֆուտբոլիստին գնելու գումար չունի, իսկ «Ռեալը» նախատեսում է վերադարձնել ֆուտբոլիստին։

Այս մրցաշրջանում 23-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

«Միլանը» Դիասին վարձավճարով ձեռք է բերել 2021 թվականի ամռանը։