«Բարսելոնայի» պաշտպանը ամռանը կլքի թիմը

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մոտ է ամռանը կատալոնական թիմից հեռանալուն, հայտնում է Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը նախատեսում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների՝ աշխատավարձի չափն իջեցնելու և նոր ձեռք բերումների վրա կենտրոնանալու համար:

Իսպանացի պաշտպանը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2012 թվականի ամռանից, նրա ներկայիս պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։