Մյունխենի «Բավարիան» երկարաձգել է պայմանագիրը «Ալյանց» ընկերության հետ

Մյունխենի «Բավարիան» երկարաձգել է պայմանագիրը «Ալյանց» ընկերության հետ, որին պատկանում են ակումբի ստադիոնի անվանական իրավունքները

Կողմերի միջև կնքված նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2033 թվականը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 2023/24 մրցաշրջանից «Ալիանցի» հետ համագործակցությունը «Բավարիային» կբերի տարեկան 13 միլիոն եվրո

Այսպիսով, մյունխենյան ակումբը 10 տարում կվաստակի 130 միլիոն եվրո։