Անդրես Ինյեստան խոսել է «Բարսելոնայի» նկատմամբ հարուցված գործի մասին

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է սկանդալային «Նեյգրեյրայի գործը», որում կատալոնացիները մեղադրվում են դատավորներին կաշառք տալու մեջ։

«Նեգրեյրայի գործի մասին տեղեկությունները հայտնի են, և ես հասկանում եմ, որ ամեն ինչ ստուգվում է։

Ես լիովին համոզված եմ, որ դա (Բարսելոնայի կողմից մրցավարներին կաշառելը) երբեք չի եղել։ Միայն մի բան կարող եմ ասել՝ երբ խաղում էի, ոչ մի տարօրինակ բան չէի զգում ու չէի տեսնում։

Չեմ կարծում, որ որևէ մեկն այլ կերպ է մտածում»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում Football-Espana-ն։