Մկրտիչ Արզումանյան․ «Մեզ պետք են նման խաղեր, որովհետև մենք ապրում ենք այդ հաղթանակներով»

PROFFOOTBALL-ը զրուցել է հայտնի և սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ։

– Պարոն Արզումանյան, սիրո՞ւմ եք ֆուտբոլ, հետևո՞ւմ եք ֆուտբոլային հանդիպումներին։ Ներկա լինելո՞ւ եք Հայաստան – Թուրքիա հանդիպմանը։ 
– Ոչ, հանդիպմանը ներկա չեմ լինելու։ Ժամանակից ելնելով այդքան էլ չեմ կարողանում հետևել խաղերին։ Ես ավելի շատ սիրում եմ բասկետբոլ, քան ֆուտբոլ։ 

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստան – Թուրքիա խաղից։
– Ինչպես ես, այնպես էլ բոլորս ցանկանում ենք հաղթանակ, բարձր մակարդակի խաղ։ 

– Ի՞նչ կմաղթեք մեր հավաքականին առաջիկա խաղից առաջ։
– Մաղթում եմ հաջողություններ՝ մեծ, բազմաթիվ։ Հաջողություն եմ ցանկանում բոլորիս։ Քրտնաջան ու արդյունավետ աշխատանքի դեպքում հաջողություններ կունենանք։ Մեզ պետք են նման խաղեր, որովհետև մենք ապրում ենք այդ հաղթանակներով։ Մեր ֆուտբոլի հավաքականն ունեցել է նման մեծ հաղթանակների շարք։ Այդ հաղթանակները մեզ այդ ժամանակ շատ են ոգևորել։ Հաղթանակները ազդում են բոլորի տրամադրության վրա։ Նման հաղթանակները հույս են տալիս․ չէ՞ որ ֆուտբոլը ճանաչված սպորտաձև է։ Ֆուտբոլով ապրում են բոլորը։ Մենք էլ ենք ապրում ֆուտբոլով, երբ մեր հավաքականն է մրցում ու հասնում ցանկացած հաջողության։