Էդին Ջեկո. «Շատերն այս տարիքում են թոշակի անցնում»

«Ինտերի» և Բոսնիա և հարձակվող Էդին Ջեկոն խոսել է այն մասին, թե արդյոք պլանավորում է ավարտել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։

«Այն փաստը, որ ես ազգային հավաքականում եմ 37 տարեկանում, ցույց է տալիս, թե որքան մեծ նշանակություն ունի թիմն ինձ համար: Շատերն այս տարիքում են թոշակի անցնում:

«Ինտերում» ես խաղում եմ երեք օրը մեկ՝ առանց որևէ խնդրի, հիմա չեմ ուզում կանգ առնել։ Ուրախ կլինեի, եթե թիմը գերազանց արդյունքի հասներ ու իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գա Եվրոպայի առաջնություն։ Նախկինում մենք հաջողություն չենք ունեցել մի քանի գործոնների պատճառով։ Այժմ որակավորման արդյունքները կախված են մեզնից»,- ասել է Ջեկոն: