«Բարսելոնան» բանավոր համաձայնության է եկել «Ատլետիկի» պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով իսպանական լրատվամիջոցներին։
31-ամյա բասկը կատալոնացիներին կմիանա ամռանը անվճար տրանսֆերով, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
Գործարքը համաձայնեցված է 90 տոկոսով, բայց, ի վերջո, կախված է նրանից, թե արդյոք «Բարսելոնան» կկարողանա գրանցել ֆուտբոլիստին, թե ոչ:
Ինիգո Մարտինեսը միացել է «Ատլետիկին» 2018 թվականի հունվարին։ Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։