Ժոաու Ֆելիշ. «Չէի ցանկանա խոսել ակումբում տիրող իրավիճակի մասին»

Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով «Չելսիում» հանդես եկող հարձակվող Ժոաու Ֆելիշը խոսել է իր ապագայի մասին։

«Չէի ցանկանա խոսել ակումբում տիրող իրավիճակի մասին, քանի որ հիմա ազգային հավաքականի տրամադրության տակ եմ։

Կարող եմ միայն ասել, որ այժմ հաճույք եմ ստանում «Չելսիում» նոր մարտահրավերից և անում եմ ամեն ինչ՝ հարմարվելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը։