Բերնարդու Սիլվան չի շտապում խոսել իր ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան չի շտապում խոսել իր ապագայի մասին։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ՊՍԺ-ն, «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:

«Այժմ իմ ապագայի մասին խոսելու ժամանակը չէ։ Մրցաշրջանի ավարտին մնացել է երեք ամիս, ես ամբողջությամբ կենտրոնացած եմ «Մանչեսթեր Սիթիում» խաղալու վրա։ Կփորձեմ անել ամեն ինչ, հետո կտեսնենք: Մենք պայքարելու բան ունենք»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Arab News-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Բերնարդու Սիլվան Պրեմիեր Լիգայում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: