Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է մնացել Դավիդ Ալաբայի որոշումից

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան, չնայած վնասվածքին, մեկնել է Ավստրիայի հավաքականի ճամբար։

Ինչպես հայտնում են AS-ը, իսպանական գրանդի բժիշկները թույլ չեն տվել ֆուտբոլիստին վերադառնալ խաղադաշտ։

Մադրիդյան ակումբը ծայրաստիճան դժգոհ է մնացել ֆուտբոլիստի այս որոշումից։ Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ պաշտպանը պետք է մնար Մադրիդում, որպեսզի ամբողջությամբ ավարտեր վնասվածքից ապաքինման գործընթացը։

Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան «Ռեալի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։