«Թոթենհեմը» պատրաստ կլինի ամռանը վաճառել թիմի հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է The Times-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբը ակնկալում է 29-ամյա անգլիացու համար ստանալ 100 մլն. ֆունտ:
Քեյնը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2011 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 22 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։