«Չելսին» արդեն բանակցություններ է վարում հարձակվող Ժոաու Ֆելիշի ամբողջական տրանսֆերի գնման շուրջ, որը դեռևս պատկանում է Մադրիդի «Ատլետիկոյին»:
Իսպանական Relevo հրատարակության համաձայն՝ կողմերը լավատեսորեն են տրամադրված պոտենցիալ գործարքի կայացման հարցում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ ամեն ինչ գնում է նրան, որ «Չելսին» առանց խնդիրների կավարտի գործարքը։