Անվանի մասնագետը կփոխարինի Պատրիկ Վիեյրային

Անգլիացի հայտնի մարզիչ Ռոյ Հոջսոնը կգլխավորի «Քրիսթալ Փելասը», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ըստ աղբյուրի՝ 75-ամյա մասնագետի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ հաշվարկվելու է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Այս պաշտոնում նա կփոխարինի ֆրանսիացի մարզիչ Պատրիկ Վիեյրային, ով պաշտոնանկ էր արվել մարտի 17-ին։

Հիշեցնենք, որ 2017-ից 2021 թվականներին Հոջսոնն արդեն գլխավորել է «Քրիսթալ Փելասը»։