Լոնդոնի «Թոթենհեմը» գտել է Անտոնիո Կոնտեի հնարավոր փոխարինողին

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները կարող է փոխարինել Անտոնիո Կոնտեին «Թոթենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի մասնագետը շատ մոտ ժամանակներս կլքի լոնդոնյան ակումբը։

Ինչպես հայտնում է Bild-ը, ակումբի ղեկավարությունն արդեն դիմել է Գլասների ներկայացուցիչներին՝ քննարկելու հնարավոր համագործակցության պայմանները։