«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»: Մաքթոմինեյը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, որպեսզի ավելի շատ խաղային պրակտիկա ստանա։ Իր հերթին «կարմիր սատանաները» չեն խանգարի կիսապաշտպանի հեռանալուն։ Սքոթի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 20-25 միլիոն ֆունտ ստերլինգ։
26-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում և ստացել 6 դեղին քարտ։