Ժոզե Մոուրինյոն կարող է գերակումբ գլխավորել

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է թիմ հրավիրել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին գրում է ինսայդեր Պեդրո Ալմեյդան:

Պորտուգալացի մասնագետին ցանկանում է թիմում տեսնել, անձամբ Լուիշ Կամպուշը:

Ակումբի ղեկավարությունը արդեն պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել Ժոզեին:

Հիշեցնենք, որ Մոուրինյոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: