«Մանչեսթեր Յունայթեդը» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բրայթոնի» և Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Կաորու Միտոմայի ծառայություններով, հայտնում է The Sun-ը:

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները Պրեմիեր Լիգայի վերջին հանդիպումներում նայել են Միտոմային։

Միտոման «Բրայթոն» է տեղափոխվել ճապոնական «Կավասակիից» 3 միլիոն եվրոյի դիմաց 2021 թվականին: