Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի երիտասարդ կիսապաշտպաններից մեկին

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, մադրիդյան ակումբն արդեն բանակցությունների մեջ է ֆրանսիացու հետ։

Նշվում է, որ «սերուցքայինները» ցանկանում են դրանում ներառել 1 միլիարդ եվրոյի հրաժարագին։