«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածքի պատճառով անորոշ ժամանակով շարքից դուրս է մնացել, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Բժշկական զննությամբ պարզվել է, որ 24-ամյա ուրուգվայցին ձախ ազդրի ադդուկտորի մկանը վնասել է։ Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը դեռ պարզ չէ։
Ընթացիկ մրցաշրջանում Արաուխոն թիմի կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։