Մարկո Ռոյսը խոսել է իր ապագայի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։

«Կցանկանայի մնալ այստեղ մինչև իմ կարիերայի մնացած մասը: Մենք բանակցում ենք, ամեն ինչ հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։

Ռոյսը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականին։ 33-ամյա գերմանացու պայմանագրի ժամկետը ակումբի հետ հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։