Ռոմելու Լուկակուն կարող է վերադառնալ ԱՊԼ

Անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում հարձակվող Ռոմելու Լուկակուի նկատմամբ, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում»:

Բելգիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում, «Աստոն Վիլլան», հայտնում է Fichajes-ը:

Դժվար թե «Ինտերը» վարձակալության ժամկետի ավարտից հետո գնի Լուկակուի պայմանագիրը «Չելսիից», իսկ լոնդոնյան ակումբը կարծես թե առանձնապես հույս չի դնում 29-ամյա հարձակվողի վրա։

2022/23 մրցաշրջանում Լուկակուն ակումբային մակարդակում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։